«Չելսին» կարող է կենտրոնական հարձակվող գնել 100 միլիոն եվրոյով

Շվեդ հարձակվող Վիկտոր Գիկերեշը, ով հանդես է գալիս Լիսաբոնի «Սպորտինգում», կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի բարձրակարգ ակումբում։ Սրա մասին հայտնում են Goal.com պորտալի լրագրողները։

25-ամյա սկանդինավցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին», որը կենտրոնական հարձակվողների պակաս է զգում։ Վիկտորի պայմանագրում նշված փոխհատուցման գումարը կազմում է 100 միլիոն եվրո։

Պորտուգալիայի առաջնության այս մրցաշրջանում Գիկերեշը անցկացրել է 13 հանդիպում։ Հարձակվողի հաշվին գրանցված է տասը գոլ (երկուսը 11 մետրանոցներով) և հինգ գոլային փոխանցում: