«Արսենալը» ընտրություն է կատարել Չեմպիոնների Լիգայի և Սուպերլիգայի միջև

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը որոշել է իր դիրքորոշումը Եվրոպայի Սուպերլիգայում հնարավոր մասնակցության վերաբերյալ։

«Մենք տեղյակ ենք Սուպերլիգայի նախագծի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշման մասին։ Մեր ակումբի կարծիքն այս մրցաշարի վերաբերյալ մնում է նույնը. «Արսենալը» կշարունակի հանդես գալ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում և կհամագործակցի ECA-ի հետ»,- ասվում է անգլիական թոփ-ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանն օրինականացրել է Սուպերլիգայի մեկնարկը։ Ձևաչափը նախատեսում է մրցաշարին 64 ակումբի մասնակցություն։ Սուպերլիգայում այս պահին միայն «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» են։