«Թոթենհեմը» նոր տրանսֆերային թիրախ է ընտրել

Պաշտպան Ռոննի Էդվարդսը, ով հանդես է գալիս «Պետերբորո» ակումբում, կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբում։ Սրա մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Էքրեմ Քոնուրը։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 20-ամյա ֆուտբոլիստի պոտենցիալ գնորդները երեքն են։ Ֆուտբոլիստի հավակնորդների թվում են «Էվերթոնը», ինչպես նաև Լոնդոնի «Թոթենհեմը» և «Վեսթ Հեմը»: Հարկ է նշել, որ «Պետերբորոն» հանդես է գալիս Անգլիայի երրորդ ուժեղագույն դիվիզիոնում։

Այս մրցաշրջանում Էդվարդսը մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։