Հայտնի է դարձել, թե Ռոդրիգոն երբ կվերադառնա խաղադաշտ

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն պատրաստ կլինի Իսպանիայի առաջնության «Մալյորկայի» հետ առաջիկա հանդիպմանը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Լա Լիգայի 18-րդ տուրի «Ալավեսի» հետ խաղում (1:0): Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Ռոդրիգոն կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության «Մալյորկայի» դեմ կայանալիք հաջորդ հանդիպմանը։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա հունվարի 3-ին։

Մինչ այժմ այս մրցաշրջանում 22-ամյա Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: