LA LIGA. «Բարսելոնան» դժվարությամբ հաղթեց «Ալմերիային» (VIDEO)

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կայացավ Լա Լիգայի 18-րդ տուրի «Բարսելոնա» – «Ալմերիա» հանդիպումը։

Հանդիպումն ավարտվեց կատալոնական ակումբի հաղթանակով՝ 3։2 հաշվով։

33-րդ րոպեին Ռաֆինյան խփեց խաղի առաջին գոլը։ Հանդիպման 60-րդ և 83-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ Սերխի Ռոբերտոն։ «Ալմերիայի» կազմում աչքի ընկան Լեո Բապտիստաոն՝ 41-րդ րոպեին և Էդգար Գոնսալեսը՝ 71-րդ րոպեին։

Այժմ «Բարսելոնա» 38 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ալմերիան» 5 միավորով վերջինն է։