Պեպ Գվարդիոլա. «Հուսով եմ, որ կարող եմ շարունակել աշխատել «Մանչեսթեր Սիթիում»»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, թե արդյոք հետագայում կարող է գլխավորել Իսպանիայի հավաքականը:

«Այս պահին ես երջանիկ եմ «Մանչեսթեր Սիթիում»: Շատ, շատ ուրախ: Ես ևս մեկ տարի ունեմ իմ պայմանագրով: Հուսով եմ, որ կարող եմ շարունակել աշխատել «Մանչեսթեր Սիթիում»:

Ամեն դեպքում, այս պահին ես «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն եմ և ոչ ավելին»,- Գվարդիոլային է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։