Կիլիան Մբապպեի եղբայրը նորամուտն է նշել ՊՍԺ-ի կազմում

Կիսապաշտպան Իթան Մբապպեն, ով ՊՍԺ-ի աստղային հարձակվող Կիլիան Մբապպեի եղբայրն է, խոսել է փարիզյան գրանդում իր նորամուտի մասին։

«Ես շատ գոհ էի Պարկ դե Պրենսում խաղադաշտ դուրս գալու համար: Դա հիանալի նվեր էր եղբորս համար, ես ուրախ եմ նրա և անձամբ ինձ համար: Կիլիանը երկու լավ գոլ խփեց։ Կարծում եմ՝ նա երջանիկ է»,- Իթանի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։

Կիսապաշտպանը մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրի «Մետցի» դեմ հանդիպմանը (3:1): ՊՍԺ-ն ունի 40 միավոր, ակումբը գլխավորում է աղյուսակը։