Յուրգեն Կլոպ․ «Մենք շատ լավ ֆուտբոլ ցուցադրեցինք»

Անգլիական «Լիվերպուլը» հաղթեց «Վեսթ Հեմին» Անգլիայի Լիգայի գավաթի խաղում, Յուրգեն Կլոպի թիմը հինգ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ «Կարմիրների» գերմանացի մարզիչը գոհ է հանդիպման այս արդյունքներից։

«Շատ լավ խաղ, մենք շատ լավ ֆուտբոլ ցուցադրեցինք։ Կարևոր էր այլ ֆուտբոլիստների խաղալը, օգտագործել ամբողջ թիմը, բոլորը, ովքեր հայտնվեցին խաղադաշտում, ցույց տվեցին, որ իսկապես կարոտել են ֆուտբոլը։ Հաղթեցինք ու դուրս եկանք կիսաեզրափակիչ։ Լավ խաղ սկզբից մինչև վերջ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:

Վերջին անգամ «Լիվերպուլը» հաղթել է Անգլիայի Լիգայի գավաթը 2022 թվականին։