Պրեսնել Կիմպեմբեն նոր որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն իր սոցիալական ցանցերի միջոցով հայտնել է, որ նոր աշխատանքային պայմանագիր է կնքել ակումբի հետ։

«Սա յուրահատուկ օր էր ինձ համար։ Ուրախ եմ հայտնել, որ նոր պայմանագիր եմ կնքել ՊՍԺ-ի հետ։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը»,- ասված է ֆուտբոլիստի սոցցանցերում։

Այս մրցաշրջանում 28-ամյա պաշտպանը աքիլեսյան վնասվածքի պատճառով ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում Կիմպեմբեն անցկացրել է 11 հանդիպում, որոնցում երեք դեղին քարտ է ստացել։