Լևերկուզենի «Բայերը» գերմանական ֆուտբոլի ռեկորդ է սահմանել

Չորեքշաբթի երեկոյան Լևերկուզենի «Բայերը» չխնայեց «Բոխումին»՝ Բունդեսլիգայում սեփական հարկի տակ հաղթելով մրցակցին՝ 4:0 հաշվով։ Այսպիսով, «դեղագործները» այս մրցաշրջանում իրենց անպարտելի շարքը հասցրին 25 հանդիպման՝ պաշտոնական մակարդակով առանց պարտության. թիմն ունի 22 հաղթանակ և երեք ոչ-ոքի:

Զարմանալիորեն, ինչպես հայտնում է Opta Sports-ը, «Բայերը» գերմանական ֆուտբոլի պատմության մեջ առաջին և միակ թիմն է, որը մրցաշրջանը սկսել է 25 անընդմեջ հանդիպումներով առանց պարտության:

Իհարկե, խաղից հետո «Բայերը» շարունակում է մնալ առաջին տեղում Բունդեսլիգայում. այժմ ակումբն իր ակտիվում ունի 42 միավոր անցկացրած 16 հանդիպումներից հետո։