Հիրվինգ Լոզանո. «Ջենարո Գատուզոն ստիպեց ինձ լաց լինել»

Ջենարո Գատուզոն համարվում է իտալացի ամենակոշտ մարզիչներից մեկը՝ բոլոր նրանք, ովքեր աշխատել են նրա հետ, խոսում են նրա անսանձ բնավորության մասին։

Այսպիսով, Գատուզոյի նախկին սաներից մեկը՝ մեքսիկացի կիսապաշտպան Հիրվինգ Լոզանոն, դժգոհել է նրանից: Նրա խոսքով՝ Գատուզոն երբեմն իրեն արցունքներ էր պատճառում։

«Նա ինձ չէր ճանաչում, նույնիսկ չէր հասկանում, թե ինչպես եմ խաղում: Երբ ես դա հասկացա, անմիջապես զգուշացա։ Դա նորմալ չէ մարզչի համար։

Անզորությունից լացել եմ, կինս կհաստատի սա։ Դու քեզ ուրիշներից լավն ես համարում, բայց քեզ ցույց տալու հնարավորություն անգամ չի տրվում։ Համագործակցության առաջին տարում նրա հետ գործնականում չշփվեցինք, բայց պետք է ասեմ, որ երկրորդ տարում իրավիճակը ավելի լավացավ»,- ասել է Լոզանոն։