Դուգլաս Լուիսը շարունակում է մնալ անգլիական գրանդի գլխավոր թիրախը

«Աթոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը շարունակում է մնալ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր թիրախը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցում։

Աղբյուրի համաձայն՝ «առյուծները» պատրաստ չեն բաց թողնել իրենց առաջնորդներից մեկին։

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ասթոն Վիլայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը նրան գնահատում է 60 միլիոն եվրո։