Ջամալ Մուսիալան դարձել է «Բավարիայի» ռեկորդակիր

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ջամալ Մուսիալան իր 100-րդ հանդիպումն է անցկացրել Գերմանիայի առաջնությունում։

Հարձակվողը դարձավ «Բավարիայի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հասել է այս ցուցանիշին: Նա իր 100-րդ հանդիպումն անցկացրեց 20 տարեկան 297 օրականում։ Մրցաշարի պատմության մեջ Ջամալը զիջում է միայն երեք ֆուտբոլիստների՝ Կայ Հավերցին, Յուլիան Դրաքսլերին և Տիմո Վերներին։

Գերմանիայի առաջնությունում մյունխենցիների կազմում անցկացրած 100 խաղում Մուսիալան դարձել է 26 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։