«Էվերթոնը» իր պաշտպանին կվաճառի 120 միլիոն եվրոյով

«Էվերթոնը» բարձր գին է սահմանել իր կենտրոնական պաշտպան Ջերեդ Բրանթվեյթի վրա: I Newspaper-ի տեղեկությունների համաձայն՝ թիմը պատրաստ կլինի անգլիացուն վաճառել միայն 120 միլիոն եվրոյով։

Երկու թոփ-ակումբներ հետաքրքրված էին ձմռանը Բրանթվեյթին ձեռք բերելով՝ Լոնդոնի «Թոթենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Այնուամենայնիվ, պոտենցիալ գնորդը ստիպված կլինի լրջորեն գումար հանել Ջերեդի տրանսֆերն ավարտին հասցնելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում Բրանթվեյթը 14 հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր Լիգայում, որտեղ ոչ մի արդյունավետ գործողության հեղինակ չի դարձել։ Կենտրոնական պաշտպանը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է ՊՍՎ Էյնդհովենում։