«Մանչեսթեր Յունայթեդը» դեմ է Սուպերլիգային

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Եվրոպական դատարանը հաստատել է Սուպերլիգան ՈւԵՖԱ-ի հետ ունեցած վեճում: Դատարանի որոշման մեջ ասվում է, որ ՈՒԵՖԱ-ն չի կարող մենաշնորհ ունենալ Եվրոպայում մրցումներ կազմակերպելիս։

««Մանչեսթեր Յունայթեդը» դեմ է Սուպերլիգային. ակումբը չի նախատեսում այս նախագծի մասնակից լինել:

Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք լիովին հավատարիմ ենք ՈՒԵՖԱ-ի մրցումներին մասնակցելուն և դրականորեն աշխատելու ՈՒԵՖԱ-ի, Պրեմիեր Լիգայի և այլ ակումբների հետ Եվրոպական ակումբների ասոցիացիայի միջոցով՝ Եվրոպայում ֆուտբոլն ավելի զարգացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: