Էնդրիկը նշել է, թե ով է իր ֆուտբոլային կուռքը

Հարձակվող Էնդրիկը, ով ամռանը կդառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, անվանել է իր գլխավոր ֆուտբոլային կուռքին։ Բրազիլացու խոսքով՝ իր կուռքը Կրիշտիանու Ռոնալդուն է։

«Ռոնալդուն իմ ամենամեծ կուռքն է։ Նա ավելին է, քան մարզիկ, նա օրինակելի է։ Ցանկացած պահի նրան կոչումներ ու ռեկորդներ են պետք։ Եթե ​​ուզում ես հեռու գնալ, եղիր նրա նման: Ես միշտ ցանկացել եմ խաղալ «Ռեալում«», – Էնդրիկի խոսքերն է մեջբերում A Bola-ն։

Ներկայումս 38-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է գալիս Սաուդյան Արաբիայում՝ «Ալ-Նասրի» կազմում։ Պորտուգալացին Մադրիդի «Ռեալում» խաղացել է 9 մրցաշրջան 2009-ից 2018 թվականներին: