Մադրիդի «Ատլետիկոն» դեմ է Սուպերլիգային

«Ատլետիկոն» արձագանքել է Եվրոպական դատարանի որոշմանը, որը թույլ է տվել ստեղծել Սուպերլիգա։

Հայտարարության մեջ «Ատլետիկոն» ասում է, որ ՈՒԵՖԱ-ն չի կարելի անվանել մենաշնորհ, քանի որ Եվրոպական ակումբների ասոցիացիայի հետ համագործակցության շրջանակներում մրցումների ձևաչափերի, հովանավորչական գործարքների և այլնի վերաբերյալ որոշումները կայացվում են «50/50» ձևաչափով։ Այսինքն՝ որոշումները 50%-ով կախված են ակումբներից։

«Եվրոպական ֆուտբոլային ընտանիքը չի ցանկանում Սուպերլիգան։ Գերմանիային, Ֆրանսիային, Անգլիային, Իտալիային, Իսպանիային (բացի «Ռեալից» և «Բարսելոնայից») և այլ երկրներին Սուպերլիգա պետք չէ։ Մենք հանդես ենք գալիս եվրոպական ֆուտբոլի մեծ ընտանիքի պաշտպանության օգտին»,- ասված է հայտարարության մեջ: