Եվրոպական գրանդը 22+1 միլիոն եվրոյով ձեռք կբերի «Կորինտիանսի» կիսապաշտպանին

ՊՍԺ-ն պայմանագիր կկնքի հենակետային կիսապաշտպան Գաբրիել Մոսկարդոյի հետ, սրա մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունները վերջնական փուլում են, և մնում է միայն պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ տրանսֆերային գումարը կկազմի 22 միլիոն եվրո + մեկ միլիոն եվրո՝ հնարավոր բոնուսների տեսքով։

Ֆրանսիական ակումբը հաղթեց «Բարսելոնայի», «Չելսիի», «Լիվերպուլի» և «Արսենալի» միջև պայքարում։

18-ամյա կիսապաշտպանը «Կորինտիանսի» սան է։