«Չելսին» և «Լիվերպուլը» թիրախավորել են «Ինտերի» կիսապաշտպանին

Լոնդոնի «Չելսին» և «Լիվերպուլն» իրենց հայացքն են հառել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելայի վրա։ Fichajes-ի տեղեկություններով՝ երկու ակումբներն էլ հետաքրքրված են իտալացի կիսապաշտպանով, ով որակյալ մրցաշրջան է անցկացնում Սիմոնե Ինձագիի թիմում։

26-ամյա Բարելլան գործող պայմանագիր ունի «Ինտերի» հետ, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։ «Չելսին» և «Լիվերպուլը» Նիկոլոյին տեսնում են որպես ֆուտբոլիստի, ով իր աշխատասիրության և արդյունավետության շնորհիվ ունակ է խաղալ Անգլիայի Պրեմիեր Լիգայում։

Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Բարելան անցկացրել է 16 հանդիպում, որտեղ դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։