Սուպերլիգայի կազմակերպիչները հույս ունեն վերադարձնել Պրեմիեր Լիգայի ակումբներին

Եվրոպական Սուպերլիգայի կազմակերպիչները չեն կորցնում հույսը, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբները կվերադառնան նախագծին։ Relevo-ի տեղեկություններով՝ Սուպերլիգան կփորձի համոզել անգլիական ակումբներին նախագծին վերադարձնելու մեջ։

Հիշեցնենք, որ «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Լիվերպուլը» պայմանավորվել էին 2021 թվականի գարնանը դառնալ Սուպերլիգայի մասնակից։ Սակայն երկրպագուների ճնշման տակ թվարկված բոլոր ակումբները որոշեցին դուրս գալ նախագծից:

Այսօր Եվրոպական դատարանը օրինականացրեց Սուպերլիգան և արգելեց ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին միջամտել մրցաշարին։