Սերժի Ռոբերտոն առաջին դուբլը ձևակերպեց իր կարիերայում

Չորեքշաբթի երեկոյան «Բարսելոնան» դժվարին հաղթանակ տարավ Իսպանիայի Պրիմերայի «Ալմերիայի» նկատմամբ։ Սերժի Ռոբերտոյի դուբլը հաղթանակ բերեց կատալոնացիներին։ Արդյունքում խաղն ավարտվեց 3:2 հաշվով։

Հետաքրքիր է, որ դեկտեմբերի 20-ին ֆուտբոլիստն իր առաջին դուբլը գրանցեց իր կարիերայում՝ 31 տարեկանում։ Ինչպես գրում է Squawka-ն, Ռոբերտոն այսօր իր 357-րդ հանդիպումն է անցկացրել կատալոնական ակումբի կազմում։

Իսպանացին «Բարսելոնայի» սան է և այս ակումբում մեծահասակների մակարդակով խաղում է 2010 թվականից։