Սանտյագո Խիմենեսը` ԱՊԼ-ի չորս ակումբների ուշադրության կենտրոնում

«Ֆեյենորդի» կենտրոնական հարձակվող Սանտյագո Խիմենեսը հայտնվել է Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբների հետաքրքրության կենտրոնում, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողին իրենց շարքեր են ցանկանում բերել չորս ակումբ։ Խոսքը «Արսենալի», «Չելսիի», «Ֆուլհեմի» և «Թոթենհեմի» մասին է։ Հոլանդական ակումբը պատրաստ է դիտարկել իրենց առաջատարին վաճառելու տարբերակը, եթե նրան առաջարկեն ոչ պակաս, քան 70 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Խիմենեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։