Պեպ Գվարդիոլան խոսել է Կևին Դե Բրույնեի և Էրլինգ Հոլանդի առողջական վիճակի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Կևին Դե Բրույնեի և Էրլինգ Հոլանդի առողջական վիճակի մասին։

«Կևին Դե Բրույնեն երեկ սկսել է մարզվել, իսկ վաղը կմարզվի ընդհանուր խմբում։ Չորս ամիս է անցել վնասվածքից, նա արդեն ավելի լավ է։ Ինչ վերաբերում է Հոլանդին, նա դեռ չի կարողանում մարզվել»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում լրագրող Թայրոն Մարշալը։

Բելգիացի կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բացակայել է մրցաշրջանի սկզբից, իսկ նորվեգացի հարձակվողը բացակայել է վերջին չորս հանդիպումներում, այդ թվում՝ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչը։