«Բարսելոնան» ցանկանում է նոր կիսապաշտպան գնել

«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է նոր կիսապաշտպանի տրանսֆեր ձեռք բերել: Ինչպես հայտնում է AS-ը՝ «Բարսան» իր ցանկում ունի երկու իտալացի կիսապաշտպան։

Խոսքը Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի մասին է, ում պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը։ «Բարսելոնան» հետաքրքրված է նաև ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Մարկո Վերատիով, ով անցած ամառ է տեղափոխվել «Ալ-Արաբի»։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մինչև մրցաշրջանի ավարտը կորցրեց իր հիմնական կիսապաշտպան Գավիին, ով ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել։