Transfermarkt. Պրեմիեր Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը

Transfermarkt-ը ներկայացրել է Պրեմիեր Լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թարմացված վարկանիշը։

Վարկանիշի առաջատարը մնում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Երկրորդ տեղում «Արսենալի» վինգեր Բուկայո Սական էր, իսկ «Սիթիի» վինգեր Ֆիլիպ Ֆոդենը եզրափակեց լավագույն եռյակը։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը ստորև․

1. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի, 180 միլիոն եվրո);

2. Բուկայո Սակա (Արսենալ, 120 մլն եվրո);

3. Ֆիլիպ Ֆոդեն (Մանչեսթեր Սիթի, 110 միլիոն եվրո);

4. Ռոդրիգո Էրնանդես (Մանչեսթեր Սիթի, 110 միլիոն եվրո);

5. Դեկլան Ռայս (Արսենալ, 110 միլիոն եվրո);

6. Մոյսես Կայսեդո (Չելսի, 90 մլն եվրո);

7. Խուլիան Ալվարես (Մանչեսթեր Սիթի, 90 միլիոն եվրո);

8. Մարտին Էդեգոր (Արսենալ, 90 միլիոն եվրո);

9. Գաբրիել Մարտինելի (Արսենալ, 85 մլն եվրո);

10. Բրունո Գիմարայես (Նյուքասլ, 85 մլն եվրո)։