L’Équipe. Կիլիան Մբապպեի և Լուիս Էնրիկեի հարաբերությունները վատացել են

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի և փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հարաբերությունները վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն վատացել են, հայտնում է L’Équipe-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի հարձակվողը դժգոհ է Էնրիկեից երկու հիմնական պատճառով։ Նախ՝ Մբապպեին դուր չեկավ իսպանացի մասնագետի պահանջը՝ նվազեցնել ինտենսիվությունը Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների Լիգայի վերջին հանդիպման (1-1) վերջում, ինչից էլ կախված էր ՊՍԺ-ի մուտքն այս մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ։ Երկրորդը, Մբապպեն շարունակում է դժգոհություն հայտնել, որ Էնրիկեն իրեն օգտագործում է որպես կենտրոնական հարձակվող, իսկ անձամբ՝ խաղացողը, նախընտրում է խաղալ հարձակման եզրում։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ 24-ամյա հարձակվողը Լիգա 1-ի վերջին խաղում «Լիլի» հետ խաղում (1-1) խփեց գոլը, նա չտոնեց այն, ինչը որոշ փորձագետներ համարեցին բողոքի արտահայտություն՝ կապված նրա դիրքորոշման հետ։