Գերմանական ակումբը ցանկանում է գնել Ջեյդոն Սանչոյին

«Լայպցիգը» կարող է փորձել ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյին։ Այս մասին հայտնել է լրագրող Քրիստիան Ֆալկը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը հետաքրքրված է 23-ամյա անգլիացի ֆուտբոլիստի հետ համագործակցությամբ և պատրաստ է վարձակալության վերաբերյալ բանակցություններ սկսել «կարմիր սատանաների» հետ։

Խանգարող հանգամանքը կարող է լինել Սանչոյի բարձր աշխատավարձի պահանջները: Ներկա պահին եզրային հարձակվողը վաստակում է մոտ 20 միլիոն եվրո։

Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։