«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է մյունխենյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը։
«Ուրախ եմ, որ իմ ճանապարհորդությունը «Բավարիայում» շարունակվում է։ Ես ուզում եմ իմ դերն ունենալ երաշխավորելու, որ մենք հաջողակ մնանք որպես թիմ, որպես ակումբ։ Ինձ համար կարևոր է լինել հիմքը և օգնել թիմին ճիշտ ուղղությամբ տանել։
Ես ցանկանում եմ ուրախացնել մեր երկրպագուներին գոլերով, օգնելով ստեղծել հնարավորություններ, իմ սերը խաղի հանդեպ, իմ կիրքը ֆուտբոլի նկատմամբ և, հուսով եմ, շատ տիտղոսներ»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
34-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվել է 2024 թվականի հուլիսի 1-ին։