Չավի․ «Երբեմն կարող է տհաճ լինել «Բարսելոնայի» մարզիչ լինելը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը նշել է, որ երբեմն տհաճ է լինել կատալոնական ակումբի մարզիչը։ 43-ամյա խաղացողը «Բլաուգրանան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։

«Ես հավատում եմ նրան, ինչ անում եմ: Ես ամենապատասխանատու և դրական մարդն եմ։ Կարծում եմ, որ մենք կարող ենք հիանալի մրցաշրջան անցկացնել: Երբեմն կարող է տհաճ լինել «Բարսելոնայի» մարզիչ լինելը, բայց եթե ցանկանում ես էլիտար մարզիչ դառնալ, պետք է ընդունես դա»,- Չավիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

17 տուրից հետո «Բարսելոնան» 35 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Չավիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։