Սերխիո Ագուերո․ «Երբեք չպետք է թերագնահատել «Մանչեսթեր Յունայթեդին»»

«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն կիսվել է Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում չեմպիոնական մրցավազքի վերաբերյալ իր մեկնաբանությամբ։

«Երբեք չպետք է թերագնահատել«Մանչեսթեր Յունայթեդին», քանի որ նրանք «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մրցակիցներից են: «Թոթենհեմն» ու «Նյուքասլը» նույնպես կարող են պայքարել գավաթի համար»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Ներկա պահին Անգլիայի առաջնության առաջատարը Լոնդոնի «Արսենալն» է, որն ունի 39 միավոր։ Նրանց ամենամոտ հետապնդողներն են «Լիվերպուլը» (38), որին հաջորդում է «Ասթոն Վիլան» (38)։