Տիբո Կուրտուան ​​հայտնել է, որ չի մասնակցի Եվրո-2024-ին

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան ​​հայտարարել է, որ չի մասնակցի առաջիկա Եվրո-2024-ին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս որոշումը դարպասապահը պատճառաբանել է նրանով, որ չի ցանկացել ռիսկի դիմել մրցաշարին մասնակցելու համար, այլ ցանկանում է լիովին ապաքինվել ծանր վնասվածքից։

Հիշեցնենք, որ Կուրտուան ​​ծնկի խաչաձև կապանների վնասվածք ունի։ Եվրո-2024-ը տեղի կունենա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։