Պրեսնել Կիմպեմբեն կարող է վիրահատության ենթարկվել

ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն սպասում է բժշկական անձնակազմի կանխատեսմանը։ Ֆրանսիացին դեռ չի հասկանում, թե որքան ժամանակ է բացակայելու վնասվածքի պատճառով։

Ըստ Sports Zone-ի՝ Կիմպեմբեն կարող է լրացուցիչ վիրահատություն ենթարկվել։ Հիշենք, որ օրացուցային տարվա սկզբին ֆուտբոլիստը աքիլեսյան ջլի պատռվածք էր ստացել, ինչի պատճառով ստիպված էր երկար ժամանակ անցկացնել հիվանդանոցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիմպեմբեի վիճակի պատճառով ՊՍԺ-ն ծրագրում է հունվարին նոր կենտրոնական պաշտպանի հետ պայմանագիր կնքել։ Հիշեցնենք, որ 28-ամյա Պրեսնելի պայմանագիրը փարիզյան թիմի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։