«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է թիմի նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մեկ ամսվա ընթացքում անգլիացին բոլոր մրցաշարերում հինգ խաղում դարձել է ութ գոլի հեղինակ։
Երկրպագուների քվեն հաղթել է Քեյնը՝ հավաքելով ձայների 56%-ը։ Հարձակվողի հիմնական մրցակիցներն էին դարպասապահ Մանուել Նոյերը (14%) և եզրային հարձակվող Լերոյ Զեյնը (7%)։