«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք իրեն անհանգստացնում են կատալոնական ակումբից հեռացնելու հարցը։
«Ես շատ հանգիստ եմ վերաբերվում այդ հարցին: Ես ունեմ նախագահի, Դեկույի և խաղացողների վստահությունը։ Կտեսնենք մրցաշրջանի վերջում»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանիայի առաջնության 17 տուրից հետո Չավիի թիմը վաստակել է 35 միավոր և այժմ զբաղեցնում է Լա Լիգայի երրորդ տեղը։ Նաև իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Բարսելոնան» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ՝ խմբում զբաղեցնելով առաջին տեղը։