Տակեֆուսա Կուբոն կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Ճապոնացի կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն կարող է հեռանալ «Ռեալ-Սոսյեդադից» և կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Մադրիդի «Ռեալի» 22-ամյա նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Տակեֆուսայի տրանսֆերը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Նրա պայմանագիրն իր ներկայիս թիմի հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։