Ջեյդոն Սանչոն կարող է վերադառնալ Գերմանիա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն կարող է կարիերան շարունակել Գերմանիայում, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հետ բերել 23-ամյա անգլիացուն։

Ֆուտբոլիստը կոնֆլիկտ ունի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։

Այս մրցաշրջանում Սանչոն Պրեմիեր Լիգայում անցկացրել է 3 հանդիպում, որոնցում ընդհանուր առմամբ անցկացրել է 76 րոպե՝ չխփելով ոչ մի գոլ։