Ջամալ Մուսիալան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ծառայություններով, հայտնում է Bild-ը։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կցանկանար իր թիմում տեսնել Մուսիալային։ «Սիթին» հուսով է, որ «Բավարիայի» և Մուսիալայի միջև պայմանագրային բանակցությունները կմնան փակուղի մինչև ամառ, որպեսզի նրանք կարողանան ֆուտբոլիստին գնել։

Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը»: «Բավարիան» ցանկանում է անել հնարավորը Մուսիալայի հետ պայմանագիրը որքան հնարավոր է շուտ երկարաձգելու համար։ Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։