«Մանչեսթեր Սիթին» ուշադիր հետևում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանին

Գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը շարունակում է մնալ «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային ցուցակում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ի էջերում։

Անգլիական թոփ ակումբի ներկայացուցիչները ուշադիր հետևում են կիսապաշտպանի իրավիճակին Մադրիդի «Ռեալում»: 33-ամյա ֆուտվոլիստի պայմանագիրը ավարտվում է հաջորդ ամառ։ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է օգտվել դրանից և պայմանագիր կնքել գերմանացու հետ:

Կրոսը «Լոս Բլանկոսում» է հանդես գալիս 2014 թվականից։ Կիսապաշտպանի շուկայական արժեքը ներկայումս գնահատվում է 15 միլիոն եվրո։