Սուպերհամակարգիչը գուշակել է, թե ով կդառնա Լա Լիգայի չեմպիոն

Opta սուպերհամակարգիչը գնահատել է Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում թիմերի առաջին տեղը գրավելու հնարավորությունները։

Ըստ վերլուծությունների՝ գավաթը բաժին կհասնի Մադրիդի «Ռեալին»։ «Ատլետիկոն» կավարտի երկրորդ հորիզոնականը, իսկ «Ժիրոնան» կեզրափակի լավագույն եռյակը: Հարկ է նշել, որ «Բարսելոնան» աղյուսակում միայն չորրորդ տեղում է, և եթե կատալոնական ակումբն այս կերպ ավարտի մրցաշրջանը, դա կլինի վերջին 20 տարիների վատագույն արդյունքը։

Ներկա պահին Լա Լիգայի առաջատարը «Ժիրոնան» է, որն ունի 41 միավոր։