FourFourTwo-ն կազմել է 2000-ականների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն FourFourTwo պորտալի լրագրողների վարկածով ճանաչվել է 2000-ականների լավագույն ֆուտբոլիստ։

Այս վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին։ Թոփ 3-ը եզրափակել է Մադրիդի «Ռեալի» և Միլանի «Ինտերի» նախկին հարձակվող Ռոնալդոն։

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Զինեդին Զիդանը, Չավի Էրնանդեսը, Անդրես Ինյեստան, Լուիս Ֆիգուն և Անդրեա Պիրլոն։