Յոզուա Կիմմիխը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Մանչեսթեր Սիթին» պլանավորում է ուժեղացնել կազմը։

Ինչպես հայտնում է FootballTransfers-ը, թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր տրանսֆերային նպատակների ցուցակի առաջին տեղում է դրել «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխին։

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» երկար ժամանակ է հետևում է Կիմմիխին, սակայն դժվար էր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել, քանի որ նա ցանկանում էր շարունակել ելույթները «Բավարիայում»: Այժմ իրավիճակը փոխվել է, քանի որ Կիմմիխի հարաբերությունները սրվել են գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 75 մլն եվրո։