«Լիվերպուլը», «Արսենալը» և «Չելսին» ցանկանում են գնել Ջոբ Բելինգհեմին

«Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ի գրանդներից մեկում։ Նշվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստին հետևում է Մադրիդի «Ռեալը», որտեղ խաղում է նրա ավագ եղբայր Ջուդ Բելինգհեմը։

Ըստ The Sun-ի՝ Անգլիայում թոփ-ակումբները, այդ թվում՝ «Լիվերպուլը», «Արսենալը» և «Չելսին», հետևում են կիսապաշտպանի հաջողություններին։

Transfermarkt-ը Ջոբ Բելինգհեմի արժեքը գնահատում են 6 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում երիտասարդ խաղացողը Չեմպիոնշիփում մասնակցել է «Սանդերլենդի» 21 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։