Էրիկ Դայերը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

Լոնդոնի «Թոթենհեմի» կիսապաշտպան Էրիկ Դայերը կարող է հեռանալ և տեղափոխվել Իտալիա, այս մասին հայտնում են Tribal Football-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Նապոլին»: Ֆուտբոլիստի տեղափոխությունը նեապոլիտանական ակումբ կարող է պաշտոնականացվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Դայերի պայմանագիրը լոնդոնցիների հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Անգլիայի առաջնության ընթացիկ առաջնությունում Դայերն անցկացրել է ընդամենը երկու հանդիպում։ Իտալական Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Նապոլին» 16 խաղից հետո վաստակել է 27 միավոր։ Թիմը մրցաշարային աղյուսակում չորրորդ տեղում է։