FourFourTwo․ Հայտնի է 2000-ականների լավագույն ֆուտբոլիստի անունը

Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն FourFourTwo-ի վարկածով ճանաչվել է 2000-ականների լավագույն ֆուտբոլիստ։

Այս վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին։ Թոփ 3-ը եզրափակել է Մադրիդի «Ռեալի» և «Ինտերի» նախկին հարձակվող Ռոնալդոն։

Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Զինեդին Զիդանը, Չավի Էրնանդեսը, Անդրես Ինյեստան, Լուիշ Ֆիգուն և Անդրեա Պիրլոն։