Լուկա Մոդրիչը կարող է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ամենայն հավանականությամբ, կհեռանա իսպանական թիմից 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։

Ըստ Sport.es-ի՝ 38-ամյա խաղացողի պայմանագիրն ավարտվում է, և մադրիդյան ակումբի ղեկավարությունը որոշել է չերկարաձգել պայմանագիրը։

Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում երկու գոլային փոխանցում է կատարել։