Կելվին Ֆիլիպսը հունվարին կլքի «Մանչեսթեր Սիթին»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը հունվարին կլքի թիմը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

28-ամյա կիսապաշտպանի հեռանալու հավանականությունը գնահատվում է 100%, չնայած Սիթիի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի վերջին խոսքերին, որ ակումբը հունվարին կքննարկի իրավիճակը խաղացողի հետ։

Ֆիլիպսը վերջերս (դեկտեմբերի 14-ին) խփեց իր առաջին գոլը «Մանչեսթեր Սիթիի» կազմում։