Ջոզուա Կիմմիխը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոզուա Կիմմիխը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։ Ֆուտբոլիստը կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակ ունի՝ դա կատալոնական «Բարսելոնան» է։

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, գերմանացի կիսապաշտպանը ցանկանում է այս մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել իսպանական գրանդ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո, իսկ «Բավարիայի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։

Գերմանիայի առաջնության այս մրցաշրջանում Կիմմիխը անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։