Ջոբ Բելինգհեմը կարող է միանալ իսպանական գրանդին

Մադրիդի «Ռեալը» հայացքն ուղղել է «Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմին, ով Ջուդ Բելինգհեմի եղբայրն է։ Sport-ի տեղեկություններով՝ Ջոբը ամռանը «Սանդերլենդ» տեղափոխվելուց հետո հիացրել է իսպանական ակումբի ղեկավարությանը իր ելույթներով։

18-ամյա Ջոբ Բելլինհեմն այս մրցաշրջանում Անգլիայի երկրորդ դիվիզիոնում դարձել է չորս գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Նախկինում ֆուտբոլիստին կապում էին նաև Լոնդոնի «Թոթենհեմ» տեղափոխության հետ։

Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել նախորդ ամառ Դորտմունդի «Բորուսիայից»։ 20-ամյա անգլիացին այժմ Լա Լիգայի լավագույն ռմբարկուն է՝ 12 գոլով։