«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը մոտ է թիմից հեռանալուն

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը մոտ է թիմից հեռանալուն, որտեղ քիչ խաղային պրակտիկա է ստանում։ Bild-ի տեղեկություններով՝ հոլանդացին հաջորդ շաբաթվա սկզբին պետք է բուժզննում անցնի «Այնտրախտի» ճամբարում։

Հաղորդվում է, որ «արծիվները» կիսապաշտպանին վարձակալում են վեց ամսով՝ գնելու հնարավորությամբ, որը կկազմի 10 միլիոն եվրո։ «Այնտրախտը» հաղթեց Վան դե Բեկի համար պայքարում Իսպանիայի առաջնությունում ներկայումս գլխավորող «Ժիրոնայի» դեմ պայքարում։

Հիշեցնենք, որ վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից, սակայն մինչ օրս չի կարողացել ոտք դնել թիմի հիմնական կազմում։