Ջորջիո Կյելինի․ «Եվրոպա Լիգան նման թիմի համար գուցե ավելի հարմար մրցաշար է, քան Չեմպիոնների Լիգան»

«Միլանը» Չեմպիոնների լիգայում իր խմբում զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ դա նշանակում է, որ «Միլանը» կշարունակի պայքարը Եվրոպա Լիգայում։

Այնուամենայնիվ, պաշտպան Ջորջիո Կյելինին, ով վերջերս է ավարտել կարիերան, կարծում է, որ դա կարող է նույնիսկ ավելի լավ լինել ակումբի համար։

««Միլանը» ամռանը փոփոխությունների է ենթարկվել, ակումբում շատ նոր, երիտասարդ խաղացողներ կան, իսկ Եվրոպա Լիգան նման թիմի համար գուցե ավելի հարմար մրցաշար է, քան Չեմպիոնների Լիգան։ Դրա միջով մինչև վերջ անցնելու շանսեր կան,- Կյելինիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Հիշենք, որ «Միլանը» երբեք չի հաղթել Եվրոպա Լիգան կամ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։